• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգերը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ԵՎՐՈ 2024-ի 1/8 եզրափակիչը

Հոդվածներ

Ռյուդիգերը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ԵՎՐՈ 2024-ի 1/8 եզրափակիչը
26.06.2024
1203 0

Անտոնիո Ռյուդիգերը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ԵՎՐՈ 2024-ի 1/8 եզրափակչի հանդիպումը։ 

31-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել խմբային փուլի Շվեյցարիայի դեմ կայացած խաղում։ 

Sport1-ի փոխանցմամբ, գերմանացին ձգել է աջ ոտքի ազդրի հետին մկանը։ 

Հանդիպմանը չի մասնակցելու նաև գերմանացիների մյուս կենտրոնական պաշտպան Ջոնաթոն Տան, քանի որ վերջինս որակազրկված է։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված