Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, Մադրիդի «Ռեալին» կմիանա հունիսի 6-ին: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ցանկություն էր հայտնել, որ իր թիմի ավագի ապագան որոշված լինի մինչև Եվրո-2024-ի մեկնարկը:
Marca-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» ցանկանում է, որ աշխարհի չեմպիոնի շնորհանդեսը պատմական լինի: «Սերուցքայինները» մեծ ուշադրությամբ ծրագրում են նույնիսկ ամենափոքր դետալը:
Սպասվում է, որ Կիլիան Մբապեն 6 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ:
Fanat, Realmadrid.am
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ