Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 12-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց «Օսասունային»:
Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքից հետո խաղադաշտ դուրս եկավ «Կաստիլյայի» ներկայացուցիչ Ռաուլ Ասենսիոն, որը քիչ անց հիանալի գոլային փոխանցում կատարեց Ջուդ Բելինգեմին:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայության ներկայացուցիչը միքս զոնայում խոսել է երիտասարդ իսպանացու հետ:
«Ասիստը Ջուդի՞ն... Նա թիմակիցը լինելը մեծ բավականություն է: Նա աշխարհում լավագույններից է: Ես ֆուտբոլիստ եմ, որը սիրում է պաշտանվել ու օգնել խաղընկերներին»:
Հիշեցնենք, որ այդ խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել Վինիսիուսը:
Fanat, Realmadrid.am