Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» 2:3 հաշվով զիջեց «Շախտյորին»:
«Սերուցքայինների» առաջին գնդակը հեռահար, ֆանտաստիկ հարվածով հեղինակեց Լուկա Մոդրիչը:
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խորվաթ կիսապաշտպանի գնդակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ:
Հավակնորդների թվում էին հայտնվել նաև Կորենտին Տոլիսոն («Բավարիա»), Ալեխանդրո Գոմեսը «Ատալանտա», Քրիստիան Ռամիրրեսը («Կրասնոդար»):
Fanat, Realmadrid.am