Մադրիդի «Ռեալի» պաշտպանությունում խնդիրները շարունակում են աճել։ Ալաբային և Կարվախալին միացան նաև Միլիտաոն ու Լուկաս Վասկեսը։
Այդ ֆոնի վրա «Ռեալի» լեգենդ գուտին խորհուրդ է տվել իր նախկին թիմին հետ վերադարձնել Սերխիո Ռամոսին։
«Նայեք Անչելոտիի մտահոգ դեմքին։ Միլիտաոն շատ կարևոր խաղացող է, ով հազիվ էր վերադարձել նախորդ վնասվածքից։ Դրան գումարած կա Կարվախալի վնասվածքն ու դեռ չապաքինված Ալաբան։
Պետք է դուրս գալ շուկա։ Ռամոսը մնացել է առանց ակումբի։ Աջ պաշտպան և կենտրոնական պաշտպան։ Ակնհայտորեն տեսնում եմ այդ գործարքը, մանավանդ, որ գումար չի պահանջվելու։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Սևիլիայում» և լավ արդյունքներ գրանցեց։ Մարդ, ով եղել է այս ակումբում երկար տարիներ ու նախորդ մրցաշրջանում ակտիվ է եղել։ Մարդ, ով շարունակում է աշխատել իր վրա և կարող է խաղալ այս վեց ամսիների ընթացքում». նշել է Գուտին։
Los Merengues, Realmadrid.am