Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է Relevo–ն։
Հարձակվողը կարողացել է համոզել ակումբին, որ մեծ խաղերում արդյունք է ապահովում։ Բացի այդ, մադրիդցիների ղեկավարությունը անհանգստացած է Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից ցուցաբերած հետաքրքրվածությունից, որոնք ավելի բարձր աշխատավարձ կարող են վճարել։
Հայտնի է նաև, որ Վինիսիսուսը չի շտապում նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Այս պահին բանակցություններ չեն ընթանում։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից և 279 խաղում դարձել է 91 գոլի և 82 գոլային փոխանցման հեղինակ։