Բրազիլիայի առաջնության 38-րդ տուրում «Պալմեյրասը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Կրուզեյրոյի» հետ, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Էնդրիկը:
Այս արդյունքի շնորհիվ «Պալմեյրասը» երկրորդ անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն:
Ավարտված մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է 53 հանդիպման (2638 րոպե), դարձել 14 գոլի և 1 ասիստի հեղինակ: