«Ռեալի» նախկին ավագ Կարիմ Բենզեման կարծում է, որ ոսկե գնդակը պետք է ստանար Վինիսիուսը։
«Ես խոսել եմ Վինիսիուսի հետ, ու նա հիասթափված է։ Նա արժանի էր ոսկե գնդակին։
Ոչինչ չունեմ Ռոդրիի դեմ, նա լավ ֆուտբոլիստ է։ Բայց երբ ես հեռուստացույցով դիտում եմ Ռոդրիի խաղը, նա չի անում որևէ բան, որն ինձ կստիպի ասել Վաու։ Վինին դա արել է մի քանի անգամ։
Կարծում եմ, որ նրա համար շատ բարդ է հիմա, երբ ողջ աշխարհը սպասում է, որ դու ստանալու ես ոսկե գնդակը, իսկ արդյունքում դա տեղի չի ունենում։ Վինին լավ տղա է։ Նա կձգտի ու կհասնի իր ոսկե գնդակին». նշել է Կարիմը։
Los Merengues, Realmadrid.am