«Ռեալը» հետաքրքրված է Ջեյմի Գիտենսի ծառայություններով։
Relevo-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» ուշադրությամբ հետևում են «Բորուսիա Դորտմունդի» 20-ամյա վինգերի ելույթներին։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին դարձել է 11 գոլի (4-ը՝ ՉԼ-ում) և 4 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 34 խաղերում։ «Սերուցքայինները» կդիտարկեն Գիտենսին ձեռք բերելու տարբերակը, եթե նման հնարավորություն լինի և հարձակման գծի ֆուտբոլիստներից մեկը որոշի հեռանալ։
«Մանչեսթեր Սիթիի» սանը նաև հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում։ Հենց «Քաղաքաբնակները», ինչպես նաև «Չելսին» ուշադիր հետևում են ֆուտբոլիստին։
Transfermarkt-ը Գիտենսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am