«Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հայտարարել է, որ խնդիրներ չունի Կառլո Անչելոտիի հետ:
«Անչելոտիի հետ խնդիրնե՞ր... Ես ու մարզիչս խնդիրներ չունենք: Այս մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ եմ ստանում:
Ամեն ինչ կարգին է. իհարկե, ցանկանում եմ մասնակցել յուրաքանչյուր խաղին, սակայն դա բնական է: Երազում եմ ազգային հավաքականի հետ միջազգային տիտղոս նվաճել»,- Գյուլերի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Արդա Գյուլերը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում:
Fanat,] Realmadrid.am