Հայտնի է դարձել, թե «Ռեալի» որ ֆուտբոլիստները չեն հեռանալու գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ֆեդերիկո Վալվերդեն, Մարտին Էդեգորը, Վինիսիուսն ու Ռոդրիգոն համարվում են ակումբի գլխավոր հույսերն ու ոչ մի պարագայում տրանսֆերի չեն հանվի:
Մադրիդում նաև մտադիր չեն վաճառել Տիբո Կուրտուային, Տոնի Կրոսին, Կազեմիրոյին ու Կարիմ Բենզեմային:
Հիշեցնենք, որ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում Զիդանի սաները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականն, իսկ ՉԼ-ում դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու են «Չելսիի» հետ:
Fanat, Realmadrid.am