Զինեդին Զիդանի ապագան շարունակում է մշուշոտ մնալ Մադրիդի «Ռեալում»: Չնայած նրան, որ ակումբի ղեկավարությունը հերթական անգամ իր վստահությունն է հայտնել ֆրանսիացի մասնագետին, Իսպանիայի Գավաթի խաղարկությունից նման կերպով դուրս մնալը սասանել է վերջինիս դիրքերը:
Ինչպես հաղորդում է AS-ը, մադրիդյան ակումբում մեկ թեկնածու են դիտարկում՝ Զիդանի հեռացման դեպքում:
Այդ միակ թեկնածուն «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլն է:
Նշվում է, որ ավելի վաղ դիտարկվել է նաև Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու տարբերակը, սակայն նա արդեն գլխավորում է ՊՍԺ-ն:
AS-ի փոխանցմամբ, Մոուրինյոյի վերադարձը բացառվում է, քանի որ պորտուգալացի մասնագետը իրեն երջանիկ է զգում «Տոտենհեմի» ղեկին:
Fanat, Realmadrid.am