«Սերուցքայինների» դարպասապահի հարցազրույցը
«Ո՞վ է ամենակատակասեր ֆուտբոլիստը «Ռեալի» մարզմանը, դա կախված է հանգամանքներից։ Պարապմունքների ժամանակ Կարվախալը շատ է սիրում կատակել։ Երբ նա մենապայքար է հաղթում, սկսում է ավելի շատ կատակել, սակայն երբ պարտվում է՝ դժվար է նրա հետ խոսելը։
Կարծում եմ՝ դա հաղթողի մտածելակերպն է։ Երբ դու առաջին անգամ սխալ փոխանցում ես կատարում, Կարվախալը քեզ ոչինչ չի ասի, սակայն եթե դա անես 2–3 անգամ, նա չի լռի»։
«Անգամ երբ «Ռեալը» հաղթում է, հասարակությունը միշտ ինչ–որ բան ասելու է թիմի մասին և հենց այդ պատճառով էլ սա «Ռեալն» է։ Նախորդ մրցաշրջանում մենք խաղացինք 4–4–2 սխեմայով, իսկ այսօր՝ 4–3–3։ Փոփոխություններ են կատարվում և ցանկացած ֆուտբոլիստ պետք է հրաշալի զգա իրեն խաղադաշտում»։
«Էնդրիկի՝ «Բոբի» մականու՞նը, Էնդրիկն ինձ ասել է, որ իր խոսքերը ձևափոխվել են։ Նա ասել է, որ կուռքերի մասին պատասխանելիս չի պատասխանել այնպես, ինչպես ցույց է տրվում տեսանյութում։
Էնդրիկին առաջինը «Բոբի» ասել է Բելինգեմը, իսկ որոշ ժամանակ անց՝ բոլորը (ծիծաղում է):