ՉԼ-ի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիլին»:
Խաղից հետո «Արքայական ակումբի» լեգենդ Պրեդրագ Միյատովիչը քննադատել է կիսապաշտպանությանը:
«Չուամենի, Կամավինգա, Վալվերդե. չափից շատ մկան ու քիչ կրեատիվություն: Այսպիսի կենտրոնը «Մադրիդի» համար չէ»,- նրա խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանությունում ավելի շատ խաղում էին կարիերան ավարտած Տոնի Կրոսն ու վետերան Լուկա Մոդրիչը:
Fanat, Realmadrid.am