• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ով է սպասարկելու «Բավարիա» - «Ռեալ» պատասխան հանդիպումը

Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Բավարիա» - «Ռեալ» պատասխան հանդիպումը
13.04.2026
425 0

ՈՒԵՖԱ-ն նշանակել է այն մրցավարներին, ովքեր սպասարկելու են 1/4 եզրափակչի «Բավարիա» - «Ռեալ» և «Արսենալ» - «Սպորտինգ» հանդիպումները։ 

«Բավարիայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կսպասարկի սլովենացի մրցավար Սալվկո Վինչիչը։ Նրա օգնականներն այդ խաղում կլինեն Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը։ Չորրորդ մրցավարն է Դավիդ Շմայցը։ VAR համակարգի վրա կաշխատեն Պոլ Վան Բուկելն ու Դենիս Հիգլերը։

Իսկ ահա «Արսենալ» - «Սպորտինգ» դիմակայությունը կսպասարկի Ֆրանսուա Լետեսյեի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված