Հոդվածներ

Ալվարո Ռոդրիգեսը կարիերան կշարունակի «Խետաֆեում»
30.08.2024
639 0

«Ռեալը» իր 20-ամյա հարձակվող Ալվարո Ռոդրիգեսին վարձակալության հիմունքներով հանձնել է «Խետաֆեին»։ 

Համաձայնությունը կգործի մինչ այս մրցաշրջանի ավարտը։ 

Նախորդ մրցաշրջանում Ուրուգվայի երիտասարդական հավաքականի հարձակվողը «Կաստիլիայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։

Ընդհանուր առմամբ նա հիմնական թիմի կազմում անցկացրել է  7 հանդիպում և դրանցից մեկում կարողացել դառնալ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված