• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Ամեն ինչ կանենք, որ Մբապեն բոլոր մրցաշարերում լինի լավագույն ռմբարկուն»

Հոդվածներ

Վինիսիուս. «Ամեն ինչ կանենք, որ Մբապեն բոլոր մրցաշարերում լինի լավագույն ռմբարկուն»
25.01.2025
1302 0

Վինիսիուս Ջունիորը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն լինի «Ռեալի» լավագույն ռմբարկուն։ 

Լա Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում ֆրանսիացին 4 գոլով զիջում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։՚ 

«Ես, Մբապեն և Ռոդրիգոն թիմի երեք հարձակվողներն ենք ու պարտավոր ենք գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել։ Ճշմարտությունն այն է, որ մենք շատ գոհ ենք Կիլիանից։

Սկսելը միշտ էլ բարդ է, բայց նա շատ լավ ադապտացվեց։ Կիլիանն այնքան որակյալ ֆուտբոլիստ է, որ նույնիսկ ադապտացիայի փուլում շատ գոլեր է խփել։ Ես ու Ռոդրիգոն կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա բոլոր մրցաշարերում լինի լավագույն ռմբարկուն։ Ի վերջո նա հենց դրա համար է եկել «Ռեալ». նշել է բրազիլացի վինգերը։

Los Merengues, Realmadrid.am