Նոստալգիա «Ռեալի» երկրպագուների համար։
Թոնի Կրոսն ու Սերխիո Ռամոսը կրկին միասին են, բայց մեկ օրով։ «Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստները փոխանակվել են խաղաշապիկներով, որոնց վրա ուղերձներ են գրել։ Կրոսը նաև նվիրել է լեգենդար adidas 11Pro խաղակոշիկները, որոնք արդեն երկար ժամանակ է արտադրությունից դուրս են եկել։
Իսպանացին Կրոսի հետ հանդիպման մասին պատմել է սոցցանցերում։
«Մեծ սիրով ու հիացմունքով իմ մեծ ընկեր Անտոնիոյին (Դոն Թոնի Կրոս)։ Ինձ համար մեծագույն հաճույք էր այդ հաջողված տարիները քեզ հետ կիսելը։ Միշտ իմ թիմում։ Սիրում եմ։
Ոչ միայն ֆուտբոլային խաղաշապիկների հավաքածու լիարժեք չի լինի առանց մեծագույններից մեկի՝ իմ եղբայր Թոնի Կրոսի խաղաշապիկի։ Որպես ֆուտբոլիստ 10։ Որպես մարդ 11։ Շնորհակալություն եղբայր։ Միշտ իմ թիմում». նշել է Ռամոսը։
Los Merengues, Realmadrid.am