Արդա Գյուլերը խոսել է «Ռեալում» իր ադապտացիայի մասին։
Լա Լիգայի 37-րդ տուրում «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ, և Գյուլերը դարձավ դուբլի հեղինակ։ Թուրք ֆուտբոլիստը խփեց իր 6-րդ գոլը «Արքայկան» ակումբի կազմում։
«Առաջին խաղակեսը շատ լավն էր, բայց «Վիլյառեալը» ևս լավ հանդիպում անցկացրեց։ «Ռեալը» միշտ խաղում է հաղթանակի համար։
Ինչպես և նշել էի, ես արդեն ամբողջությամբ ադապտացվել եմ։ Բոլորն ինձ օգնում են։ Ես ցանկանում եմ էլի գոլեր խփել, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին։
Երբեք չեմ մտածել, որ նման ցուցանիշ կգրանցեմ։ Ես ուղղակի կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա և քրտնաջան աշխատում եմ։ Այն ժամանակ, երբ ես դեռ չէի խաղում, Անչելոտին մշտապես զրուցում էր ինձ հետ։ Նա ինձ ասում էր, որ համբերատար լինեմ, և որ իմ ժամանակը գալու է։ Ես սիրում եմ ֆուտբոլը, և շնորհակալ եմ Աստծուն, որ կարողանում եմ գոլեր խփել». նշել է Գյուլերը։
Los Merengues, Realmadrid.am