«Ռեալը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: «Արքայական ակումբում» ցանկանում են պատրաստ լինել Կարիմ Բենզեմայի հնարավոր հեռանալուն:
The Athletic-ի տեղեկություններով, մադրիդյան գրանդը ընտրություն է կատարում «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնի, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և «Նապոլիի» հարձակման առաջատար Վիկտոր Օսիմհենի միջև:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարիմ Բենզեման կարող է հեռանալ «Ռեալից»: 35-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի բարձր դիվիզիոնում հանդես եկող ակումբներից մեկից ստացել է երկու տարվա պայմանագրի առաջարկ՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալում» ելույթ է ունենում 2009 թվականից: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 խաղի, խփել 18 գոլ և կատարել երկու գոլային փոխանցւոմ:
Fanat, Realmadrid.am