• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը ռասիզմի մասին. «Եթե ևս մեկ անգամ կրկնվի, ողջ թիմը կլքի խաղադաշտը»

Հոդվածներ

Վինիսիուսը ռասիզմի մասին. «Եթե ևս մեկ անգամ կրկնվի, ողջ թիմը կլքի խաղադաշտը»
28.08.2024
1417 0

Վինիսիուս Ջունիորը նշել է, թե ինչպես են վերաբերվում «Ռեալի» խաղացողները ռասիզմին։ 

«Ակումբում մենք շատ ենք խոսում այդ մասին։ Ոչ միայն ես, այլ նաև մյուս ֆուտբոլիստները ասել են, որ եթե նման բան կրկնվի, ապա ողջ թիմը հեռանալու է խաղադաշտից։

 «Վալենսիայի» դեմ խաղից հետո մենք մտածում էինք, որ ճիշտ կլիներ հեռանալ խաղադաշտից, բայց այնտեղ մենք պաշտպանում ենք թիմի գույները և գիտենք, որ ոչ բոլորն են ռասիստ և ուղղակի եկել են ֆուտբոլ դիտելու։ Շատ բարդ է հանդիպումը կիսատ թողնելը, բայց հաշիվ առնելով այն, որ ռասիզմը չի վերանում, և ընդհակառակը, էլ ավելի է շատանում, մենք ստիպված ենք լինելու մի օր գնալ այդ քայլին, որպեսզի վերջ դնենք այս ամենին։ 

Արդեն այսօր ես զգում եմ տարբերությունը։ Ռասիստները վախենում են իրենց մտքերն արտահայտել հանրային վայրերում ու այնտեղ, որտեղ տեսախցիկներ կան։ 

Իհարկե, մենք չենք կարող վերացնել ռասիզմը, բայց ես ուրախ եմ, որ կարողացել եմ Իսպանիայում փոխել շատերի մտածելակերպը». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված