Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» հետ ու պարտվեց 1-2 հաշվով:
«Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ Աարուխոյի ինքնագոլի շնորհիվ (9') իսկ պատասխան գոլերը խփեց Սերժի Ռոբերտոն (45') ու Ֆրանկ Կեսիեն (90+2՛):
Երկրորդ խաղակեսում Մարկե Ասենսիոյի գոլը չարձանագրվեց VAR-ով դիտելուց հետո:
«Ռեալը» 56 միավորով երկրորդ հորիզոնականում է և 12 միավոր է զիջում «Բարսելոնային»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ