Հոդվածներ

«Բավարիան» մտադիր է խառնել «Ռեալի» խաղաքարտերը
28.08.2024
1260 0

Երկու թոփ ակումբներ մտադիր են հաջորդ ամռանը ձեռք բերել Ֆլորիան Վիրցին։

Relevo-ի փոխանցմամբ, «Բավարիան» գերմանացու համար մղվող պայքարում կփորձի առաջ անցնել «Ռեալից»։

Աղբյուրի փոխանցմամբ, հաջորդ տարի «Բավարիայի» ղեկավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի իրականացնի Վիրցի տրանսֆերը։

«Սերուցքայինները» ևս հետաքրքրված են նրա ծառայություններով, բայց կարևոր պայման են համարում այն, որ ֆուտբոլիստը առաջնահերթություն տա իրենց ու մերժի այլ ակումբների առաջարկները։ «Ռեալում» չեն ցանկանում բանակցությունները անցկացնել աուկցիոնի տեսքով։

 Վիրցի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 մլն եվրո, սակայն «Բայերում» չեն ժխտում, որ ցանկանում են թիմում պահել նրան։ Գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։

Նախորդ մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում դարձել է 18 գոի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված