Կարլո Անչելոտին գոհ է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում տարած հաղթանակից ու իր թիմի խաղից։
«Ես հանգիստ եմ ու իհարկե գոհ։ Մենք լավ հանդես եկանք դիմակայության առաջին խաղում ու փոքրիկ առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ։
Հանդիպումը լավ ընթացավ։ «Ռեալը» կատարյալ հանդիպում անցկացրեց բոլոր առումներով։ Մենք լավ պաշտպանվում էինք, բոլորը քրտնաջան աշխատում էին դաշտում։ Մենք նաև էֆեկտիվ էինք հարձակման գծում ու մի շարք պահեր ստեղծեցինք։ Մենք չհանձնվեցինք։
Արժանի հաղթանակ էր։ Մենք շատ վտանգավոր էինք հարձակվում, ու հարձակման քառյակը շատ էֆեկտիվ էր։ Կարող էինք էլ ավելի լավ արդյունքի հասնել։ Այդ ամենը ստեղծվում էր շարժման ու վարպետության շնորհիվ։
Ուզում եմ առանձնացնել այն փաստը, որ մենք լավ պաշտպանվում էինք։ Մեկ-երկու անգամ թիմը խելազուրկ պրեսինգի դիմեց ու պատժվեց դրա համար». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am