Մոտավորապես 10 տարի առաջ հուզիչ պատմություն է տեղի ունեցել:
14-ամյա Դավիդ Պավլաչիկը, ընկերների հետ զբոսնելուց հետո վերադառնում էր հեծանիվով, երբ մեծ արագությամբ ընթացող մեքենայի հետ բախվելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Երիտասարդը «Ռեալի» մեծ երկրպագու էր և կոմայից դուրս եկավ միայն երեք ամիս անց:
Դավիդը ուշքի եկավ «սերուցքայինների» մասնակցությամբ խաղի հեռարձակման ժամանակ՝ մասնավորապես աչքերը բացեց այն ժամանակ, երբ Կրիշտիանու Ռոնալդուն գոլ խփեց: Երեխայի ծնողները որոշեցին այդ մասին պատմել Fakt պարբերականին և նրանք անմիջապես կապ հաստատեցին «Ռեալի» ու Կրիշտիանուի գործակալի հետ:
Իմանալով այդ պատմության մասին՝ պորտուգալացի աստղը որոշեց Պավլաչիկ ընտանիքին հրավիրել Մադրիդ: Դավիդը հնարավորություն ունեցավ VIP սրահից հետևել «Ռեալի» խաղին «Բորուսիայի» դեմ, իսկ հետագայում անձամբ հանդիպեց նրա հետ: Պորտուգալացին շատ անհանգստացած էր երեխայի կարգավիճակից և մարզաշապիկ նվիրելուց բացի նա նրան հրավիրեց նաև ՉԼ-ի կիսաեզրափակիչ խաղին, եթե թիմը կարողանար անցնել հաջորդ փուլ:
Այս պատմությունը շատ էր հուզել բոլոր երկրպագուներին և ևս մեկ անգամ ապացուցեց, թե ֆուտբոլն ինչքան կարևոր դեր է խաղում երիտասարդների կյանքում: