Հոդվածներ

Անչելոտի․ «Նրանք մեզ պետք են պատասխան խաղի համար»
12.02.2025
606 0

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3–2 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Այսօր մենք լավ պաշտպանվեցինք։ Դա հեշտ չէր և անսովոր էր մեզ համար (ծիծաղում է)։ Նման պաշտպանության գիծ երբեք միասին չէր մարզվել։ Այսօր պաշտպանությունն իրեն փայլուն դրսևորեց։

Մենք հիանալի խաղացինք, հաղթեցինք, բայց դեռ պատասխան հանդիպում ունենք։ Մենք շատ աշխատեցինք ու կարողացանք իրացնել մեր պահերը, բայց կարող էինք ավելին խփել։ Ընդմիջման ընթացքում մի քանի փոփոխություն կատարեցինք, քանի որ առաջին խաղակեսում չկարողացանք ճիշտ կերպով պրեսինգի դիմել։

Մենք արժանի էինք այս հաղթանակին և գոհ ենք արդյունքից, քանի որ «Մանչեսթեր Սիթին» մեզ մեծ դժվարություններ պատճառեց։ Մեզ համար մրցաշրջանը հենց հիմա է սկսվում»։

 «Սա՞ էր իմ լավագույն խաղը «Ռեալի» գլխավոր մարզչի դերում Չեմպիոնների լիգայում։ Ո՛չ, իհարկե»։

«Չգիտեմ՝ տեսե՞լ է Վինիսիուսը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների պաստառը, բայց եթե տեսել է, ապա այն օգտագործել է որպես լրացուցիչ մոտիվացիա (ծիծաղում է)։ Վինիսիուսն ու Ռոդրիգոն եզրերից մեծ վտանգ ստեղծեցին մրցակցի դարպասին։ Նրանք հիանալի խաղացին»։

 «Կոշտ քննադատության ենթարկված Չուամենին փայլուն հանդիպում անցկացրեց, թեև հանդես էր գալիս ոչ իր հիմնական դիրքում»։

«Ռյուդիգերն ու Ալաբան մեզ անհրաժեշտ են «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում, և կարծում եմ՝ նրանք կհասցնեն վերադառնալ այդ հանդիպմանը»։

 «Կամավինգան պետք է կատարելագործի իր խաղը, բայց, այնուամենայնիվ, նա լավ դրսևորեց իրեն։ Էդուարդոն պետք է ավելի լավ ընտրի պահերը, թե երբ փոխանցում կատարել։ Նա ու Սեբալյոսն այսօր հիանալի խաղացին կիսադաշտում»։


Ամենակարդացված