«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է բաց թողնել մադրիդյան դերբին։
«Խետաֆեի» դեմ խաղի առաջին կեսում 30-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել և ստիպված եղել փոխարինվել ընդմիջմանը։
COPE-ի փոխանցմամբ, գերմանացի ֆուտբոլիստի մոտ առաջացել է հեմատոմա։
Փետրվարի 4-ին «Ռեալը» հերթական անգամ ուժերն է չափելու «Ատլետիկոյի» հետ, և Ռյուդիգերի մասնակցությունը այդ հանդիպմանը հարցականի տակ է, սակայն բացառված չէ, որ գերմանացին կարող է նաև հայտնվել մեկնարկային կազմում։
Եթե Ռյուդիգերը ի վերջո չկարողանա խաղադաշտ դուրս գալ, ապա Անչելոտին կենտրոնական պաշտպանի դիրքում կունենա միայն մեկ տարբերակ՝ Նաչո Ֆերնանդեսը։
Los Merengues, Realmadrid.am