Կարլո Անչելոտին միջազգային դադարից առաջ թեթևություն զգաց, քանի որ կարծես թե նա կատարեց իր առջև դրված առաջադրանքը՝ 7 միավոր երեք խաղերի արդյունքում։ Թիմը իրեն բավական թեթև էր զգում և կարողանում էր հեշտությամբ գոլային պահեր ստեղծել՝ 8 գոլ երեք խաղում։ Հիմա եկել է ժամանակը մոռանալ տրանսֆերային պատուհանի մասին և ճիշտ օգտագործել 25 հոգուց բաղկացած կազմը։
Այնուամենայնիվ այս երեք խաղերի ընթացքում «Ռեալը» խնդիրներ ունեցել։ Թիմը 4 գոլ է բաց թողել, որից երեքը «Լևանտեի» դեմ խաղում։ Բայց արդեն «Բետիսի» դեմ խաղում «Սերուցքայինները» իրենց շատ ավելի լավ էին զգում։ .Բացի այդ Անչելոտին կարողացավ դրական արդյունքի հասնել այն ժամանակ, երբ իր տրամադրության տակ չէին թիմի 7 ֆուտբոլիստներ։ Կարլոն հույս ունի, որ միջազգային դադարից հետո այդ ֆուտբոլիստներից մի քանիսը կկարողանան օգնել թիմին։
Ներկա պահին վնասվածքներ ունեն Մոդրիչը, Կրոսը, Մարսելոն, Մենդին, Լունինը, Նաչոն և Սեբալյոսը։ Եթե ամեն բան նախատեսվածի նման ընթանա, ապա միջազգային դադարից հետո այդ ֆուտբոլիստներից 6-ը շարք կվերադառնան և պատրաստ կլինեն սեպտեմբերի 12-ին կայանալիք «Սելտայի» դեմ հանդիպմանը։ Սպասվում է նաև, որ այդ օրը «Ռեալը» կվերադառնա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, որտեղ վերջին անգամ խաղացել է 2020 թվականի մարտին 1-ին։
Պետք է նշել նաև, որ Անդրեյ Լունինը բացակայում է Կորոնավիրուսով վարակվելու համար, ուստի շատ մեծ հավանականությամբ նա պատրաստ է լինելու թիմի առաջիկա խաղին։
«Բետիսի» դեմ խաղին մկանային ցավերի պատճառով չմասնակցեց Նաչոն, սակայն իսպանացին արդեն վերադարձել է մարզումներին և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ։
Մարսելոն ևս մարզվում է ընդհանուր խմբի հետ և միջազգային դադարի կօգնի նրան անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել խաղադաշտ վերադառնալուց առաջ։ Նույնը կարելի է ասել նաև Լուկա Մոդրիչի վերաբերյալ, և չի բացառվում նաև, որ նա կմիանա Խորվաթիայի հավաքականին։
Իրավիճակը փոքր ինչ ավելի բարդ է Թոնի Կրոսի և Ֆերլան Մենդիի մոտ, սակայն Անչելոտին հույս ունի, որ նրանք ևս կկարողանան շարք վերադառնալ նախքան առաջիկա հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am