Հոդվածներ

Գվարդիոլա. «Կփորձենք դուրս գալ հաջորդ փուլ, բայց դժվար կլինի»
12.02.2025
469 0

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3–2 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետխաղային մամուլի ասուլիսը

«Այսօրվա հանդիպումը հավասար էր։ Մենք լավ սկսեցինք, հիանալի վերահսկում էինք գնդակը, բայց երկրորդ խաղակեսում մեր ցուցադրած խաղի որակն ընկավ։ Մեր երկրորդ գոլից հետո կրկնվեց այն, ինչը շատ անգամ է պատահել այս մրցաշրջանում՝ մենք զիջեցինք խաղը։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ։

Պարտության համար պատասխանատու են բոլորը, ոչ թե միայն ֆուտբոլիստները։ Ես չեմ մեղադրում որևէ մեկին, քանի որ դա անհեթեթ կլիներ։ Ֆուտբոլիստները պայքարում են ամբողջ ուժով, բայց մենք անկայուն ենք։ Պետք է զարգանանք և առաջ շարժվենք»։

«Ռեալ Մադրիդը» շատ լավ խաղաց, ստեղծեց պահեր մեր դարպասի մոտ և գնդակով ավելի լավ փոխգործակցեց, քան նախորդ հանդիպումներում։ Մենք չկարողացանք գտնել դրա լուծումը։ Կարող էինք հաղթել, բայց մեզ դա չհաջողվեց։

Սպասո՞ւմ էի այսպիսի խաղ «Ռեալից»։ Այո։ Նրանք միշտ խորքից պաշտպանվում են՝ ունենալով հիանալի հարձակվողներ։ Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղում։ Սա նրանց լավագույն հանդիպումն էր մեր բոլոր դիմակայություններից»։

«Դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակի՞չ։ Իհարկե, մենք կփորձենք անել դա, բայց բարդ կլինի՝ հատկապես հուզական տեսանկյունից»։

«Վինիսիուսի հասցեին ուղղված պաստա՞ռը։ Միգուցե դա միայն մոտիվացրեց նրան, որովհետև նա անհավանական ֆուտբոլիստ է»։

Անչելոտի․ «Նրանք մեզ պետք են պատասխան խաղի համար»



Ամենակարդացված