Marca-ի փոխանցմամբ, Մարտին Էդեգորը խնդրանքով դիմել է «Ռեալի» ղեկավարությանը՝ բաց թողնել իրեն այլ ակումբ, ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։
Զինեդին Զիդանը ցանկանում է, որ նորվեգացին մնա «Ռեալում», բայց ամեն բան գնում է նրան, որ Էդեգորը վարձավճարային հիմունքներով այլ ակումբ կտեղափոխվի։
Marca-ն նաև նշում է, որ Էդեգորի բացակայությունը «Ալկոյանոյի» դեմ խաղի հայտացուցակից, որևէ կերպ կապ չունի նրա կայացրած որոշման հետ։ Ֆուտբոլիստը ուղղակի ֆիզիկական անհարմարություններ ունի։
Այս մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 9 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 367 րոպե։ Եվս 9 հանդիպում Էդեգորը բաց է թողել տարբեր վնասվածքերի պատճառով։
Los Merengues, Realmadrid.am