«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել են Թուրինում:
Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, հանդիպումը կայացել է թուրինյան ակումբի մարզաբազայում: Թե ինչի մասին են զրուցել «սերուցքայինների» նախագահն ու պորտուգալացին, այս պահին անհայտ է:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: 2018 թվականի ամռանը նա փոխեց ակումբային գրանցումը՝ ընտրելով «Յուվենթուսը»:
2020/21 մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am