Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 4–4 հաշվով ավարտեց հանդիպումը «Վիլյառեալի» հետ։
«Ռեալ Մադրիդը» 31 խաղ չի պարտվում Լա լիգայում (24 հաղթանակ և 7 ոչ–ոքի): Սա ակումբի նոր ռեկորդ է։
«Ռեալ Մադրիդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել Պրիմերայի 6 գոլ խփել ավելի քիչ ժամանակում, քան Գյուլերի դեպքում։
Խոսելուն «Ռեալի» միակ ֆուտբոլիստն է, որը կարողացել է Լա լիգայի վերջին 5 մրցաշրջաններում 10+ գոլ խփել։ Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 գոլի (17 գոլ և 3 ասիստ):
Բրահիմ Դիասը մասնակցել է «Ռեալի» 21 գոլի (12 գոլ և 9 ասիստ):
Լուկաս Վասկեսը կարիերայի 85–րդ ասիստը կատարեց։
«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ 4 գոլ բաց թողեց մեկ խաղում։
«Ռեալ Մադրիդը» 1948 թվականից ի վեր առաջին անգամ Լա լիգայում ոչ–ոքի խաղաց 4–4 հաշվով։ «Սերուցքայիններն» այն ժամանակ տանը մրցել էին «Վալենսիայի» հետ։
Սյորլոթը մեկ խաղում 2 գլխով գոլ խփեց «Ռեալին»։ Վերջին անգամ այս տեսակի դուբլ Մորատան էր նախորդ տարվա սեպտեմբերին գրանցել «սերուցքայինների» դարպասը։