«Ռեալը» կշարունակի աշխատել Դևիսի տրանսֆերի համար Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։
Պաշտպանը այժմ գտնվում է Կանադայի հավաքականի ճամբարում և մասնակցում է մրցաշարին։
As-ի փոխանցմամբ, մրցաշարի ավարտից հետո «Սերուցքայինները» կգնահատեն իրավիճակը և կհասկանան՝ արդյո՞ք հնարավոր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Դևիսին, թե պետք է սպասել հաջորդ ամռանը, երբ նա մեծ հավանականությամբ կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Նշվում է, որ «Ռեալում» հիացած են Ամերիկայի գավաթի խաղարկությունում Դևիսի ցուցադրած խաղով։ «Բավարիան» պատրաստ է դիտարկել տրանսֆերի տարբերակը, եթե ֆուտբոլիստի համար առաջարկվի 50 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am