ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Ատալանտային» ու 6-րդ անգամ նվաճեց տիտղոսը:
Գոլերի հեղինակներ դարձան Ֆեդերիկո Վալվերդեն ու թիմի նորեկ Կիլիան Մբապեն:
Ուրուգվայցին կիսվել է իր էմոցիաներով ու փաստել՝ որքան կարևոր է «8» համարի խաղաշապիկով խաղալը:
«Յուրահատուկ է «8» համարով խաղալը. Տոնին կտխրեր, ու ես փորձեցի նրա համար այս օրը տոն դարձնել: Իր որոշումն էր կարիերան ավարտելը, և մենք պատրավոր ենք հարգել դա: Կփորձենք հնարավոր բոլոր տիտղոսները հաղթել նրա ու «Ռեալի» երկրպագուներևի համար»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը կարիերան ավարտեց Եվրո-2024-ից հետո:
Fanat, REalmadrid.am