«Տոտենհեմը» հրաժարվել է «Ռեալին» վաճառել Կրիստիան Ռոմերոյի տրանսֆերային իրավունքները։
TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը պատրաստ է եղել 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկ ներկայացնել և նույնիսկ կապ է հաստատել «Տոտենհեմի» հետ։
Սակայն լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները պատասխանել են, որ բանակցություններ չեն լինի, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները այս պահին չեն վաճառվում։
Ռոմերոյի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչ 2026 թվականի ամառը։
Los Merengues, Realmadrid.am