Հոդվածներ

«Ռեալն» ընկերական խաղում հաղթեց «Չելսիին»
06.08.2024
16663 0

Մադրիդի «Ռեալն» ԱՄՆ-ում անցկացրած մինչմրցաշրջանային պատրաստության վերջին խաղում հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:

Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: «Արքայական ակումբից» գոլով աչքի ընկան Լուկաս Վասկեսն ու Բրահիմ Դիասը: «Չելսիի» միակ գոլը խփեց Նոնի Մադուեկեն:

Հիշեցնենք, որ հավաքի շրջանակում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը, բացի այս խաղից, անցկացրեց ևս երկու հանդիպում: «Ռեալը» 0-1 հաշվով պարտվեց «Միլանին», 1-2 հաշվով՝ «Բարսելոնային»:

Առջևում ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղն է, որը կկայանա «Ատալանտայի» դեմ օգոստոսի 14-ին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված