Հոդվածներ

Անչելոտի. «Մբապեն դեռ պետք է ադապտացվի թիմի խաղին»
06.08.2024
834 0

Կարլո Անչելոտին կարծում է, որ Կիլիան Մբապեն պետք է արագ կարողանա ադապտանալ իր նոր թիմի խաղին։ 

«Կիլիանը իր հետ կբերի իր վարպետությունը, իր վերաբերմունքն ու նվիրվածությունը։ Ինչպես և մյուսները, նա ևս պետք է կարողանա արագորեն ադապտացվել թիմի խաղին։ Շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է։ Մբապեն բարձրակարգ ֆուտբոլիստ է, և ես վստահ եմ, որ նա շատ արագ կհարմարվի թիմի խաղին։

«Ռեալում» բոլորը շատ ուրախ են, որ նա միացել է մեզ՝ երկրպագուները, խաղացողները, ակումբը, մարզիչները։ Վստահ ենք, որ նա ամեն ինչ հաղթահարելու է». նշել է Անչելոտին։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ իտալացի մասնագետը հայտարարել էր, որ Մբապեն հնարավոր է տեղ գտնի «Ատալանտայի» դեմ խաղի մեկնարկային կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված