ԱՄՆ–ի մինչմրցաշրջանային հավաքի երրորդ հանդիպումը «Ռեալի» համար։
«Արքայական ակումբն» առաջին անգամ է այցելում Շառլոթ քաղաքի Bank of America մարզադաշտ, որպեսզի DirectTV Soccer Champions Tour–ի վերջին տուրում մրցի «Չելսիի» հետ (օգոստոսի 7, Երևանի ժամանակով 03։00):
Չիկագո և Նյու Ջերսի այցելելուց հետո Անչելոտիի սաները կփորձեն ԱՄՆ այցը եզրափակել դրակա նոտայով։ Սա վերջին հանդիպումը կլինի Եվրոպայի սուպերգավաթի՝ մրցաշրջանի առաջին տիտղոսի համար պայքարից առաջ։
«Չելսիի» համար սա 5–րդ նախապատրաստական հանդիպումն է։ Մինչմրցաշրջանի ընթացքում անգլիացները մրցել են «Ռեքսհեմի», «Սելթիկի», «Ամերիկայի», «Մանչեսթեր Սիթիի» հետ և տարել 1 հաղթանակ, կրել 2 պարտություն, ևս մեկ հանդիպում անցկացրել ոչ–ոքի։