Հոդվածներ

ՉԼ–ում հաղթելու գլխավոր ֆավորիտն՝ ըստ Opta–ի սուպերհամակարգչի
14.03.2024
9214 0

Opta–ն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է։

Opta–ի սուպերհամակարգիչը վերլուծել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճած թիմերի շանսերը։

Ելնելով տվյալներից՝ հաղթանակի ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է, անգլիական ակումբի շանսերը գնահատվում են 32․30 տոկոս։

Նրան հաջորդում են «Ռեալ Մադրիդն»  (16,87%) ու «Արսենալը»  (13,09%)։ ՊՍԺ–ի հաղթանակի շանսերը կազմում են 11․80 տոկոս, «Բավարիայինը»՝ 10․75 տոկոս, «Բորուսիային»՝ 5․38%, իսկ «Ատլետիկոյին»՝ 4․19%։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 15–ին՝ Երևանի ժամանակով 15։00–ին։