«Ռեալ Մադրիդն» ավարտեց վերջին մարզումը Շառլոթ քաղաքի Bank of America մարզադաշտում և օգոստոսի 7–ին՝ Երևանի ժամանակով 03։00–ին կմրցի «Չելսիի» հետ։
Անչելոտիի սաները մարզվեցին Atrium Performance Park–ում։ Մարզումը սկսվեց համատեղ նախավարժանքով և Պինտուսի ղեկավարությամբ վազքային շարքով։
Այնուհետև թիմը հարվածներ կատարեց դարպասին, ինչպես նաև տակտիկական աշխատանք։
Մարզումն ավարտվեց ոչ մեծ մարզադաշտում մի քանի հանդիպում անցկացնելով։ Վալյեխոն, Էնդրիկը և Գյուլերը խոտածածկին մարզվում էին անհատապես։