Մադրիդի «Ռեալում» խիստ դժգոհ են «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի արդյունքից:
Relevo-ի հաղորդմամբ՝ ակումբում կարծում են, որ սա հիանալի հանդիպում էր երկրպագուի համար, սակայն մարզական տեսանկյունից ոչինչ չտվեց: Մադրիդում դժգոհ են, որ «Սիթին» «ողջ» հեռացավ «Սանտիագո Բեռնաբեուից»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին« հաղթողին չէին պարզել ու խաղն ավարտել էին 3-3 հաշվով:
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:-00, Մանչեսթերում:
Fanat, Realmadrid.am