«Ռեալի» վինգեր Վինիսիուսի արդյունավետության վատ ցուցանիշը քննարկման առարկա է դարձել: Այս խնդրի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև «արքայական» ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը:
«Եթե լինեի «Ռեալի» մարզիչը, մարզումներից հետո մոտ 2 ժամ լրացուցիչ կաշխատեի Վինիսիուսի հետ՝ կատարելագործելով փոխանցումներն ու հարվածերը»,- մեքսիկացու խոսքերը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, կարիերայի ընթացքում Սաչեսը 283 հանդիպում է անցկացրել է «Ռեալի» կազմում՝ դառնալով 208 գոլի հեղինակ:
Վինիսիուսն անցկացրած 104 խաղում ընդամենը 12 գոլ է խփել:
Fanat, Realmadrid.am