Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Ուեսկային»: Գրանցվեց հյուրերի հաղթանակ՝ 2:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» պաշտպան Ռաֆայել Վարանն, ով դուբլ էր գրանցել իր անվան դիմաց:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 43 միավոր:
Fanat, Realmadrid.am