«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Բարսելոնայի» դեմ կայացած ընկերական հանդիպումից հետո խոսել է նաև «Ատալանտայի» դեմ կայանալիք Եվրոպայի սուպերգավաթի խաղի մասին և անդրադարձ կատարել նաև Կիլիան Մբապեին ու Ջուդ Բելինգեմին՝ հաստատելով նրանց մասնակցությունը այդ հանդիպմանը։
«Անկասկած, Մբապեն «Ատալանտայի» դեմ խաղում կարող է խաղալ մեկնարկային րոպենեից։ Ջուդը նույնպես». նշել է Կարլոն։
Թիմերի միջև հանդիպումը կայանալու է օգոստոսի 14-ին։
Los Merengues, Realmadrid.am