Լոտար Մաթեուսը խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որակների մասին։
«Կարլոն ոչ միայն մեծագույն մարզիչ է, այլ նաև մեծագույն ֆուտբոլիստ։ Ես խաղացել եմ նրա դեմ, երբ նա հանդես էր գալիս «Միլանի» կազմում։ Նա ասես հայր լինի «Ռեալի» ֆուտբոլիստների համար։ Մի քանի տարի առաջ Յուպ Հայնկենսը նման կարգավիճակ ուներ «Բավարիայում»։
Նա լուռ տղա է։ Եթե Անչելոտին ասում է, որ չի մեկնաբանելու ինչ որ դրվագ, ապա դա այդպես էլ լինելու է». նշել է Մաթեուսը։
«Բավարիան» ու «Ռեալը» ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am