Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ խաղը
20.03.2023
3943 0

«Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 26-րդ տուրի խաղը (1-2):

«Լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք հաղթանակի: Հարցեր կան չեղարկված գոլի հետ կապված: Հանդիպման վերջնամասում ձգտում էինք հաղթանակի, սակայն կորցրինք կենտրոնացվածությունն ու գոլ բաց թողինք: Երկու թիմերն էլ լավ էին գործում: Ամեն ինչ վճռեցին մանրուքները»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 68 միավորով առաջին տեղում է և 12 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված