• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուան «Կլասիկոյի» մասին. «Կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ընթացքում»

Հոդվածներ

Կուրտուան «Կլասիկոյի» մասին. «Կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ընթացքում»
04.08.2024
1057 0

Տիբո Կուրտուան ամփոփել է «Բարսելոնայի» դեմ կայացած ընկերական հանդիպումը։ 

«Մենք լավ պահեր ունեինք ու բավական լավ ենք պայքարել ողջ հանդիպման ընթացքում։ Երբեք չենք ուրախանում պարտություն կրելիս, բայց հանդիպումը կարող էր այլ ելք ունենալ։ Ամեն ինչ որոշվեց մի քանի դետալների միջոցով։ Սա ընդամենը մինչմրցաշրջանային հատվածն է, և մենք շարունակում ենք լավ աշխատել։ Մենք բոլորս խաղաժամանակ ենք ստանում «Ատալանտայի» դեմ խաղից առաջ։

Մինչմրցաշրջանային հատվածի հանդիպումները հետաքրքիր են երկրպագուներին և հանդիսատեսներին։ Ամեն դեպքում խաղում է «Ռեալը», և տրիբունաները լեփ-լեցուն են։ Ակնհայտ է, որ մեզ դուր չի գալիս պարտվել «Բարսելոնային»։ Նույնիսկ ընկերական խաղերում դա հաճելի չէ։ Բայց վերջին հաշվով նշանակություն ունի այն, թե ինչ կլինի մրցաշրջանի ընթացքում։ Ինչպես նախորդ տարի Կարվախալն էր ասել, կտեսնենք, երբ գա ժամանակը։

Նման հանդիպումներին մասնակցում են և՛ երիտասարդ ֆուտբոլիստներ, և՛ հիմնական թիմում արդեն իսկ փորձ ունեցող ֆուտբոլիստներ։ Դա երկու թիմերի մոտ ել այդպես է, ինչի արդյունքում խաղը փոքր ինչ խառնաշփոթի է վերածվում». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված