Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Ֆերլան Մենդիին վաճառելու տարբերակը:
AS-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր է կապում ֆրանսիացի պաշտպանի հետ, սակայն նրան կարող են վաճառել, եթե ստանան շահավետ առաջարկ:
Մենդիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, նրա հրաժարագինը, կազմում է 250 միլիոն եվրո:
Լա լիգայի 2022/23 մրցաշրջանում Մենդին անցկացրել է 18 խաղ, դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am