Tuttosport-ի հաղորդմամբ՝ Մարսելո Բրոզովիչը հրաժարվել է «Ռեալ» տեղափոխվել՝ «Ինտերի» հետ մինչև 2026 թվականը պայմանագիր կնքելու համար։
Իտալական աղբյուրը հավաստիացնում է, որ երեկ խորվաթ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ներկայիս ակումբի հետ։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ամռանը լրանում էր, սակայն նոր պայմանագրով նա մինչև 2026 թվականը կմնա «Սան Սիրոյում»։
29-ամյա ֆուտբոլիստը տարեկան 6 մլն եվրո է վաստակում և նրա աշխատավարձը կաճի։ Ըստ Tuttosport-ի՝ նա մերժել է «Ռեալի» ավելի շահավետ առաջարկը, որ շարունակի հանդես գալ «ներաձուրիների» կազմում։
«Սերուցքայինների» ղեկավարությունը վստահ է եղել, որ Բրոզովիչն ունի այն բոլոր որակները՝ Մադրիդում առանցքային ֆուտբոլիստ դառնալու համար և տեղափոխության համար անգամ նրա հայրենակից Լուկա Մոդրիչն է միջնորդել, սակայն՝ անօգուտ։