«Սերուցքայինների» նախկին ավագի հարցազրույցը
«Զղջու՞մ եմ «Ռեալից» հեռանալու համար, «Ռեալ Մադրիդը» միշտ կլինի աշխարհի լավագույն թիմը։ Ֆուտբոլիստները գալիս են և գնում, իսկ «Ռեալը» մնում է բարձրունքում։ Այդպես կլինի միշտ։ Իհարկե, հիշելով ակումբում անցկացրած ժամանակաշրջանը, ես ինձ երջանիկ եմ զգում»։
«Նախորդ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդը» լավ ֆուտբոլ էր ցուցադրում և հաղթեց ՉԼ–ն։ «Ռեալն» ունի ամեն ինչ՝ հիանալի ֆուտբոլիստներ, մարզիչներ և նախագահ։ ՉԼ–2024–ի եզրափակի՞չը, ես ուրախ եմ այդ արդյունքի համար։ «Ռեալ Մադրիդն» իմ ակումբն է»։
«Վինիսիուսն արժանի է «Ոսկե գնդակին» ոչ միայն նախորդ մրցաշրջանի, այլ նաև դրա նախորդ մրցաշրջանի համար։ Նա դեռ երիտասարդ է, սակայն խաղադաշտում կարողանում է անել ամեն ինչ։ Ինձ համար նա «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտն է»։
«Ես գիտեի, որ վաղ թե ուշ Մբապեն խաղալու է «Ռեալ Մադրիդում։ Ես միշտ այդպես եմ կարծել, և արդյունքում այդպես էլ եղավ։ Նա հիանալի ֆուտբոլիստ է»։
«Իսպանիայի հավաքականը լավագույնն էր Եվրոպայի առաջնությունում և արժանիորեն հաղթեց։ Մենք պետք է շնորհավորենք նրանց»։